Sound Wave ArmeniaՄիջոցառումների տեխնիկական ապահովում՝ 2018 թվականից
Sound Wave Armenia-ն գործում է 2018 թվականից՝ տրամադրելով միջոցառումների համար անհրաժեշտ սարքավորումների վարձույթ և տեխնիկական սպասարկում։
Մեր ծառայությունները ներառում են բեմերի, ալյումինե կոնստրուկցիաների, ձայնային և լուսային սարքավորումների, կոնֆերանս համակարգերի ու համաժամանակյա թարգմանության սարքավորումների վարձույթ։ Տրամադրում ենք նաև LED էկրաններ, հեռուստացույցներ, պրոյեկտորներ և պրոյեկցիոն էկրաններ, իսկ տուրիստական խմբերի ու գիդերի համար՝ ռադիոգիդ համակարգեր։
Յուրաքանչյուր միջոցառման համար առաջարկում ենք դրա ձևաչափին, տարածքին և մասնակիցների թվին համապատասխան տեխնիկական լուծումներ՝ առանձին սարքավորման վարձույթից մինչև ամբողջական տեխնիկական ապահովում։